Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 ՀՈՒՆՎԱՐԻ 2018թվականի N 15-Ա

07.02.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՀՈՒՆՎԱՐԻ 2018թվականի N 15-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ d=150ՄՄ ՏՐԱՄԱԳԾՈՎ, 2566.24 ԳԾԱՄԵՏՐ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՊՈՂՊԱՏՅԱ ՋՐԱԳԾԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

      Ղեկավարվելով ,,Հրապարակային սակարկությունների մասին'' ՀՀ օրենքով, ,,Իրավական ակտերի մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ հոդվածների, ,,Տեղական ինքնակառավարման մասին'' ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  16) և 24) կետերի դրույթներով հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովի 25.01.2018թ. թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 30112017-05-0040, տրված 30.11.2017թ. ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից/ d=150մմ տրամագծով, 2566.24 գծամետր երկարությամբ պողպատյա ջրագծի խողովակները 2 129 979 /երկու միլիոն հարյուր քսանինն հազար ինն հարյուր յոթանասունինն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով օտարել աճուրդում հաղթող ճանաչված ,,Մեսրոպ-Վահե'' սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2.Իրազեկել աճուրդում հաղթող ճանաչված ,,Մեսրոպ-Վահե'' սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2018 թվականի հունվարի 25-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ:
3.Հանձնարարել աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի պետ Արա Գևորգյանին 2018 թվականի հունվարի 25-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված ,,Մեսրոպ-Վահե''սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ օրենքով սահմանված կարգով կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ