Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 ՀՈՒՆՎԱՐԻ 2018թվականի N 14-Ա

07.02.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՀՈՒՆՎԱՐԻ 2018թվականի N 14-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին'' ՀՀ օրենքի 20-րդ և 60-դ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Նորիկ Աթաբեկի Հովեյանին, Մանյա Վանիկի Մանուկյանին, Հասմիկ Նորիկի Հովեյանին, Դավիթ Նորիկի Հովեյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ

1.Քաղաքացիներ Նորիկ Աթաբեկի Հովեյանին, Մանյա Վանիկի Մանուկյանին, Հասմիկ Նորիկի Հովեյանին, Դավիթ Նորիկի Հովեյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.677հա մակերեսով 1178-0601 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող ճանաչել համայնքային սեփականություն:
2.Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող  փոփոխությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ