Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 ՀՈՒՆՎԱՐԻ 2018թվականի N 13-Ա

07.02.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՀՈՒՆՎԱՐԻ 2018թվականի N 13-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

       Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին'' ՀՀ օրենքի 20-րդ և 60-դ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սերոժ Հայրոյի Բալագոզյանին, Ջուլիետա Հայկոյի Բալագոզյանին, Ավետիք Սերյոժայի Բալագոզյանին, Հայրո Սերյոժայի Բալագոզյանին, Մանյա Սմբատի Խաչիկյանին, Աննա Ավետիքի Բալագոզյանին, Ջուլիետա Ավետիքի Բալագոզյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական N1230786, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1230785, րված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1230788, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական N1230784, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին/ հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ

1.Քաղաքացիներ Սերոժ Հայրոյի Բալագոզյանին, Ջուլիետա Հայկոյի Բալագոզյանին, Ավետռիք Սերյոժայի Բալագոզյանին, Հայրո Սերյոժայի Բալագոզյանին, Մանյա Սմբատի Խաչիկյանին, Աննա Ավետիքի Բալագոզյանին, Ջուլիետա Ավետիքի Բալագոզյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.3245հա մակերեսով 1159-0063 կադաստրային ծածկագրով, 0.3712հա մակերեսով 1159-0048 կադաստրային ծածկագրով, 0.2536հա մակերեսով 1180-0111 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 1.8678հա մակերեսով 1120-0423 կադաստրային ծածկագրով ճանաչել համայնքային սեփականություն:
2.Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող  փոփոխությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ