Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 ՀՈՒՆՎԱՐԻ 2018թվականի N 12-Ա

07.02.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՀՈՒՆՎԱՐԻ 2018թվականի N 12-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին'' ՀՀ օրենքի 20-րդ և 60-դ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Համազասպ Գուրգենի Սաքեյանին, Սալամ Թորգոմի Մովսիսյանին, Շուշան Համազասպի Սաքեյանին, Ավետիք Համազասպի Սաքեյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ

1.Քաղաքացիներ Համազասպ Գուրգենի Սաքեյանին, Սալամ Թորգոմի Մովսիսյանին, Շուշան Համազասպի Սաքեյանին, Ավետիք Համազասպի Սաքեյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.154հա մակերեսով 1150-0031 կադաստրային ծածկագրով, 0.639հա մակերեսով 1160-0079 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն:
2.Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող  փոփոխությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ