ՈՐՈՇՈՒՄ N 1-Ա

31.01.2015

ՈՐՈՇՈՒՄ N 1-Ա
13 հունվարի 2015թ.                                                                                              ք. Գավառ 
 ՀԱԿՈԲ ԱՐՏԱՇԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ Ք. ԳԱՎԱՌ ՍԱՅԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ N83  ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  
  Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N912-Ն որոշմամբ հաստատված ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին’’ կարգի II բաժնի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման, ՏԻՄ ՀՀ օրենքի 32 հոդվածի 17 կետի պահանջներով, հաշվի առնելով Հակոբ Արտաշի Ավետիսյանի` իրեն սեփականության իրավունքով պատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N20112014-05-0020, տրված 13.05.2014թ./ ք. Գավառ Սայադյան փողոց N83 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման համար նախատեսված հողամասում ինքնակամ կառուցված առևտրի սրահը օրինականացնելու մասին դիմումը, ,,Հայր և որդի Դավոյաններ’’ ՍՊԸ կողմից տրված հատակագծերը, համաձայն որի Գավառ քաղաքի Բատիկյան փողոց N83 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված առևտրի սրահի արտաքին մակերեսը կազմում է 89.0ք.մ. /72.45ք.մ. ներքին/, նկատի ունենալով, որ կառույցի օրինականացումը բավարարում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին և հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրի պայմաններին 
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.    Հակոբ Արտաշի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող  /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N20112014-05-0020, տրված 13.05.2014թ./` ք. Գավառ Սայադյան փողոց N83 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման համար նախատեսված հողամասում ինքնակամ կառուցված 89.0ք.մ. արտաքին /72.45ք.մ. ներքին/ մակերեսով առևտրի սրահը ճանաչել օրինական:
2.    Տեղյակ պահել հողամասի սեփականատերերին, որ համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. N912-Ն որոշման 4-րդ կետի և նույն որոշմամբ հաստատված կարգի II-րդ բաժնի 18-րդ կետի բ/ ենթակետի` հասարակական նշանակության կառույցների յուրաքանչյուր 1/մեկ/ քառակուսի մետրի համար Գավառի քաղաքապետարանի 900175101543 հաշվի համարին պետք է մուծել 2600 /երկու հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, ընդամենը 231400 /երկու հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ օրինականացման վճար:
3.    Վերը նշված անշարժ գույքի հասցեավորման օբյեկտի հասցեն թողնել անփոփոխ` ք. Գավառ Սայադյան փողոց N83:
4.    Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում, սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.    Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

 ՔԱՂԱՔԱՊԵՏ                                 Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ