i14089481876992759766.jpg

ՀՐԱՉԻԿ ԿԱՐԱՊԵՏԻ ՄԱԴՈՅԱՆ

ՀՐԱՉԻԿ ԿԱՐԱՊԵՏԻ ՄԱԴՈՅԱՆ Հրաչիկ Կարապետի Մադոյանը ծնվել է 1932թվականի սեպտեմբերի 14-ինԳավառ քաղաքի Հացառատ թաղամասում /նախկին ՀՍՍՀ Նոր բայազետի շրջանի Փաշաքյանդ գյուղում/, կոլտնտեսականի ընտանիքում: 1950-51թթ ուս. տարում ավարտել է Նոր Բայազետի Հովհաննես Սարուխանյանի անվան միջնակարգ դպրոցը: 1953թվականին ընդունվել և 1958-ին ավարտել է Երևանի` Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական բաժինը: 1951-53թթ ծառայել է Սովետական բանակում: Ինստիտուտը ավարտելուց հետո աշխատել է Մուխան /այժմ Ծովազարդ/ գյուղի միջնակարգ դպրոցում`որպես հայոց լեզվի-գրականության և պատմության ուսուցիչ: 1961թվականի մարտիցաշխատանքի է անցել շրջանային <<Լենինյան դրոշով>> թերթի խմբագրությունում` որպես գրական աշխատող: 1962թվականին աշխատանքի է անցել ՀԿԿ Կամոյի շրջկոմում որպես հրահանգիչ, ապա` քաղ-լուս կաբինետի վարիչ, հետո շրջկոմի ագիտ-պրոպագանդայի բաժնի վարիչ: 1970թվականի հունվարից մինչև 1975 թվականի նոյեմբերը աշխատել է որպես կուս. Շրկոմի գաղափարական գծով քարտուղար` համատեղելով նաև շրջանային <<Գիտելիք>> ընկերության քարտուղարությունը; 1975թվականի դեկտեմբեր ամսից նշակվել է Կամոյի ինդուստրիալ – մանկավարժական տեխնիկումի դիրեկտոր, ուր աշխատել է մինչև 1989թվականի մայիսը:Աշխատանքից դուրս է եկել հիվանդության պատճառով: 1989թվականին եղել է ՀԿԿ Կամոյի շրջկոմի, 1970-75թթ շրջկոմի բյուրոյի, Կամոյի քաղաքային խորհրդի գործկոմի անդամ: Բազմիցս եղել է Կամոյի շրջանային և քղաքային խորհուրդների դեպուտատ: Հեղինակ է երեք բրոշյուրների, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, շնորհակալագրերի և կառավարական պարգևների: Հրաչիկ Մադոյանը սիրված ու հարգված է եղել հասարակության կողմից:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx