i14087801012066878906.jpg

ՎԱԶԳԵՆ ԵՐՎԱՆԴԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վազգեն Երվանդի Մարտիրոսյանը ծնվել է 1928 թվականին Նոր Բայազետում, հողագործի ընտանիքում: Նրա ծնողները Նոր Բայազետում կոլտնտեսության հիմնադրման օրվանից` 1933 թ-ից, մինչև իրենց կյանքի վերջը, աշխատել են կելտնտեսությունում` հոգալով բազմանդամ ընտանիքի հոգսը: Սակայն 18 տարեկան հասակում Վ.Մարտիրոսյանը զրկվել է հորից, ապա 4 տարի անց մահացել է նաև մայրը: 1936 թ-ին Վ. Մարտիրոսյանը ընդունվել է Նոր Բայազետի յոթնամյա դպրոցը և այն ավարտել 1942 թվականին: Ծանր ու դժվարին ժամանակներում գոյատևելու, ընտանիքի ապրւստը հոգալու համար 1942 թ-ից մին9և 1945 թ-ը նա աշխատել է Նոր Բայազետի Բատիկյանի անվան կոլտնտեսությունում` որպես շարքային կոլտնտեսական: Սակայն Վ. Մարտիրոսյանի համար ուսումը շարունակելը պատվախնդրության հարց էր: 1945 թ-ին ընդունվում է Նոր Բայազետի Զովետ տեխնիկումը, ապա զոոտեխնիկական բաժնի լրիվ դասընթացը ավարտելուց հետու ընդունվում է Երևանի Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը և ավարտում այն 1954 թ-ին: Ընտրությունը պատահական չէր, քանի որ նա գիտակցում էր, թե որքան կարևոր մասնագիտություն է ձեռք բերելու` ի նպաստ հայրենի տնտեսության զարգացմանը: Աշխատասիրությունը, գործին նվիրվածությունը ստիպեցին Վ. Մարտիրոսյանին ինստիտուտում ուսանելու տարիներին արձակուրդի օրերին և պրակտիկայի ժամանակ աշխատել Սևանի ինկուբատորային թռչնաբուծական կայանում` որպես տեղամասային զոոտեխնիկ (1952-1953թթ.) : 1954 թ-ին ինստիտուտն ավարտելուց հետո Վ. Մարտիրոսյանը նշանակվում է Նոր Բայազետի Կարմիրգյուղի Սպարտակի անվան կոլտնտեսությունում` ՄՏԿ-ի գծով զոոտեխնիկ և միաժամանակ համատեղության կարգով աշխատել է Նոր Բայազետի զոովետ տեխնիկումում որպես դասատու, որտեղ և աշխատում է մինչև այսօր: 1957 թ-ին ընդունվել է ՍՄԿՊ-ի շարքերը: Նույն թվականի հունվարից նշանակվել է տեխնիկումի ուսումնական մասի վարիչ, ապա 1992 թ-ն`տնօրեն: Կյանքի գործունեության շուրջ կես դար Վ. Մարտիրոսյանը նվիրել է «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի լինելիությանը, կայացմանն ու առաջընթացին: Ճշմարտին հասնելու համար նա հաղթահարել է բազում դժվարություններ և ցուցաբերել քյավառեցուն բնորոշ կամք ու վճռականություն` արձանագրելով բազմաթիվ հաջողություններ: Նա իր ողջ եռանդը, մտավոր ուժն ու կարողությունները շուրջ 50 տարի ներդրել է քոլեջի գործունեության կազմավորմանն ու իրականացմանը: Եղել և մնում է քոլեջի յուրաքանչյուր աշխատակցի, ուսանողի մեծ խորհրդատուն: Տիրապետելով գործի յուրատիպ գաղտնիքներին Վ. Մարտիրոսյանը նշանակալի ծառայություն ու որակյալ ներդրում ունի թե ՛ մասնագիտական գործառույթների, թե՛մարդկանց հետ հոգեբանական ներդաշնակ հարաբերությունների գործում: Եվ պատահական չեն կառավարության գնահատականները. վաստակավոր ուսուցիչ, կրթական գործի ոսկե մեդալակիր, բազում պատվոգրերի, շնորհակալագրերի և մեդալների արժանացած կրթական գործի նվիրյալ: 2005թ-ի հունիսին բարձր գնահատելով նրա ավանդը, աշխատանքային գործունեության 50 ամյակի առթիվ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը նրան շնորհեց ոսկե մեդալ` աշխատանքային անմնացորդ նվիրումի և տեխնիկումի աշխատանքը լավագույն ձևով կազմակերպելու համար: Ապրելով արժանապատիվ ու բարձրանուն, նա շարունակում է սերունդներին սովորեցնել սիրո, բարության ու ազնվության աստվածային օրենքները:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx