Simonyan Armen.jpg

ԱՐՄԵՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՍԻՄՈՆՅԱՆ

Պրոֆեսոր Արմեն Արշալույսի Սիմոնայանը ծնվել է 1932թվականին Նոր Բայազետում/այժմ` Գավառ/, ուսուցչի ընտանիքում: 1958-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Կենսաբանության ֆակուլտետը: 1960-ից մինչև այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում: 1974թվականին ստացել է կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում; Հիմնադրել և մինչև այժմ ղեկավարում է ինստիտուտի Սաղմնաքիմիայի լաբորատորիան; Մոսկվայում Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում անցնելով ակադեմիկոս Ս. Սևերենի և ակադեմիկոս Վ. Սկուլաչյովի կենսաէներգետիկական, ինչպես նաև ակադեմիկոս Հ. Բունիաթյանի հիմնադրած հայկական կենսաքիմիական դպրոցները, նա Հայաստանում ստեղծել է էվոլուցիոն կենսաէներգետիկային ուղղությունը և կենսաէներգետիկային իր դպրոցը; Հետազետությունները նվիրված են կենդանիների օնտոգենեզում նյարդային հյուսվածքում կենսաէներգետիկական մեխանիզմների բացահայտմանը, այդ գործընթաների օնտոգինետիկ Ֆիլոգենետիկ էվոլուցիոն փոխհարաբերությունների ուսումնասիրությունը; Հեղինակ է ավելի քան 400 գիտական աշխատանքների, մենագրությունների և կենսաբանական բառարանների; Կարևոր աշխատանք է կատարել հայերեն կենսաբանական միասնական տերմինաբանություն ստեղծելու ուղղությամբ; Գիտության գծով Կոմերիտության մրցանակի դափնեկիր է /1967/; Կարևոր ներդրում ունի գիտական կադրերի պատրաստման, գյուղատնտեսության մեջ գիտական արդյունքների ներդրաման գործում; Ազգանպաստ աշխատանք է կատարել նաև բուհական համակարգում; 1993-ից մինչև այժմ միաժամանակ աշխատում է Գավառի պետական համալսարանում, որպես կենսաբանական, էկոլոգիական և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ; Նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր է; Գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում/2011թ/; Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է; 2003 թվականին իր ծննդավայրի հանդեպ ունեցած ակնառու ծառայությունների համար նրան շնորհվել է Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում; ՊՐՈՖԵՍՈՐ Ա. Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿԸ 1. Սիմոնյան Ա. Ա. – Էներգետիկ փոխանակությունը օնտոգենեզում //Երևան ԳԱ հրատ.1970, 135 էջ 2. Սիմոնյան Ա. Ա. – Մեղուները և բույսերի փոշոտումը //Երևան ԳԱ հրատ. 1983, 223 էջ 3. Սիմոնյան Ա. Ա. – Բջիջը կյանքի հիմքն է //Երևան ,,Հայաստան,, հրատ., 1987, 137էջ 4. Սիմոնյան Ա. Ա. – Կրիվոպշին Ի. Պ. Գյուղատնտեսական թռչունների սաղմնային զարգացումը և ճտահանությունը //Երևան ,,Հայաստան,, հրատ., 1991, 320 էջ 5. Սիմոնյան Ա. Ա. – Գալոյան Ա. Ա. Ռուս - հայերեն կենսաքիմիական բացատրական բառարան //Երևան ԳԱԱ, ,,Գիտություն հրատ., 1997, 426 էջ 6. Սիմոնյան Ա. Ա. – Բատիկյան Ի. Հ. Ռուս – անգլերեն – հայերեն կենսաբանական բացատրական բառարան //Երևան ԳԱԱ, ,,Գիտություն հրատ., 1999, 911 էջ 7. Սիմոնյան Ա. Ա. – Բատիկյան Ի. Հ. Անգլերեն – ռուսերեն – հայերեն կենսաբանական բառարան/պարունակում է ավելի քան 80 հազ. Տերմին/ //Երևան ԳԱԱ, ,,Գիտություն հրատ., 2011, 1020 էջ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx