i12732295457613009766.jpg

ՌԱՖԻԿ ՀԱՍԱՍՅԱՆ

Ռաֆիկ Գարեգինի Հասասյանը ծնվել է 1927 թվականին, Նոր Բայազետ քաղաքում, ուսուցչի ընտանիքում; 1935թ. Ընդունվել է Նոր Բայազետի տարրական դպրոցի առաջին դասարան, 1940-ին` Հովհ. Սարուխանյանի անվան միջն. դպրոցի 5-րդ դասարան; Դպրոցն ավարտելուց հետո 1949թվականի ընդունվել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը; Ինստիտուտն ավարտելուց հետո, 1954 թվականին ուսումը շարունակել է նույն ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետումև սովորել մինչև 4-րդ կուրս /թերի բարձրագույն/; 1950 թվականին աշխատանքի է անցել Նոր Բայազետի Գեղարքունիք գյուղում` որպես ուսուցիչ; Գեղարքունիքում աշխատել է ուսուցիչների և աշակերտների ԼԿԵՄ քարտուղար; Գեղարքունիքում 2 տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Բատիկյան գյուղի ութամյա, հետագայում միջնակարգ դպրոց` որպես աշխարհագրությւան, գծագրության, աստղագիտության և ֆիզիկայի դասատու; 1969 թվականից աշխատել է Նոր Բայազետի /Կամոյի/ համար 1,3,4 դպրոցներում` որպես աստղագիտության, գծագրության և ֆիզիկայի ուսուցիչ; 1973թվականից աշխատել է Կամոյի համար 1 դպրոցի տնօրեն; Դպրոցի ղեկավարման աշխատանքներին զուգահեռ որպես նկարիչ, ունեցել է անհատական ցուցահանդեսներ, որոնք որոնք ցուցադրվել են հնարպետական հեռուստաընկերությամբ, արժանացել խրախուսանքի; Կատարել է հասարակկան բազմաթիվ աշխատանքներ, եղել է պրոպագանդիստ, ագիտատոր, անչափահասների խորհրդի անդամ, թանգարանի խորհրդի անդամ, վերահսկողության կոմիտեի անդամ, քաղաքի ընտրական հանձնաժողովի նախագահ; Ղեկավարել է Սևանի ավազանի գիտությունների ակադեմիայի երկրաբանական գիտությունների մասնաճյուղի աշխատանքները; Երեք անգամ ընտրվել է համագումարի պատգամավոր; Դպրոցը ղեկավարել է մինչև 2003 թվականը; Մահացել է 2011-ին;

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx