i12732295322881519531.jpg

ՌԱՖԻԿ ԵԴՈՅԱՆ

Ռաֆիկ Հայկոյի Եդոյանը ծնվել է ՀՀ Նոր Բայազետի շրջանի Հացառատ գյուղում /այժմ` Հացառատ թաղամաս/, կոլտնտեսականի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է գյուղի դպրոցում, որն ավարտել է 1955 թվականին: Նույն տարում աշխատելով կոլտնտեսությունում ընդունվել և սովորել է Նոր Բայազետի զոովետ տեխնիկումում: Այն գերազանցությամբ ավարտելուց հետո, 1958 թվականին, ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը /այժմ` Ագրարային համալսաչան/, որը ևս ավարտել է գերազանցությամբ` 1963 թվականին ստանալով գիտական ագրոնոմի որակավորում: Այնուհետև աշխատանքի է ընդունվել գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտում` հողերի տեխնոլոգիայի լաբորատորիայում` որպես կրտսեր գիտական աշխատող, այնտեղ աշխատել է մինչև 1964 թվականի հունվարը: Նույն թվականին, նախկին գյուղատնտեսակա ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորմամբ, ընդունվել է ասպիրանտուրա` ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի սելեկցիայի և բուսական ռեսուրսների ուսումնասիրման բաժնում: 1967 թվականին Հայաստանի գիտությունների ակադեմիսյի կենսաբանական գիտությունների գիտխորհրդում պաշտպանել է թեկնածուական թեզ, ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մինչև 1970 թվականի օգոստոսը աշխատել է նույն բաժնում` որպես կրտսեր գիտական աշխատող: Կատարել է նաև ակտիվ հասարարակական աշխատանք: Ընտրվել է ինստիտուտի միացյալ արհկոմի նախագահ, կուսբյուրոյի քարտուղար, Վանաձորի քաղկոմի անդամ, քաղխորհրդի մի քանի նստաշրջանների պատգամավոր: Երրորդ անգամ ընտրվել է քաղաքի ավագանու անդամ: 1988թվականից համարվում է Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, նույն թվականի մարտին ընտրվել է կենսագործունեության ապահովմա և բնության պահպանության գիտության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: 1999թվականին աշխարհագրության և կենսաբանության միջազգային ինստիտուտի կողմից, գիտության մեջ կատարած ծառայությունների և ղեկավար բազմամյաաշխատանքների համար, արժանացել է ոսկե մեդալի, Ն.Ի. Վավիլովի անվան ոսկե մեդալի, ինչպես նաև Ֆ. Նանսենի անվան ոսկե մեդալի: Ունի նաև <Տարվա մարդ> կոչում:Ռաֆիկ Եդոյանի ղեկավարությամբ պաշտպանվել են հինգ թեկնածուական թեզեր; Արժանացել է ՀՀ կրթության և գիտության, Երանի պետական համալսարանի, Երևանի ագրարային համալսարանի, Արցախի համալսարանների ոսկե մեդալների, բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի; Ռաֆիկ Եդոյանը ժամանակին ապահովել է նաևկապը ինստիտուտի և Գեղարքունիքի մարզի ու քաղաքի դպրոցների միջև` տրամադրելով գրականություն ու ցուցադրական նյութեր; Ամուսնացած է, ունի 3 որդի, վեց թոռ;

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx