i12732295221678929688.jpg

ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆ

Տիգրան Արզաքանցյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 7-ին Կամո /այժմ՝ Գավառ/ քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1981 թվականին ավարտելով տեղի դպրոցի 8- րդ դասարանը, նոյն տարում ընդունվել է Կամոյի <<Անասնաբուժական և անասնաբուծական>> տեխնիկումը: 1984 թվականին ավարտելով տեխնիկումի լրիվ դասընթացը՝ զորակոչվել է խորհրդային բանակ: 1986 թվականին, բանակից զորացրվելուց հետո, ՌԴ-ում հիմնել է սեփական բիզնես, որի աշխատանքներով զբաղվել է մինչև 1997 թվականը: 1997 թվականին վերադարձել է հայրենիք և Երևան քաղաքում հիմնել <<Գրեյթ Վելլի>> համատեղ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությոփւնը, որի նախագահն է մինչ օրս: Այժմ ընկերությունը համագործակցում է աշխարհի շուրջ 25 ընկերությունների հետ: Տրգրան Արզաքանցյանը դեռևս դպրոցական տարիներից զբաղվել է բռնցքամարտով: Եղել է անդրբայկալյան զինվորական օկրուգի բռցքամարտի չեմպիոն: 2001 թվականից ՌԴ տնտեսագիտական գիտությունների և ձեռնարկատիրության ակադեմիայի միջազգային բիզնեսի դոկտոր է: 2003 թվականին թիվ 22 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: 2007 թվականի վերընտրվել է նույն պաշտոնում: 2003 թվականից ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական մշտական հանձնաժողովի անդամ է: 2012թվականից զբաղվում է սեփական բիզնեսի գործունեությամբ: Ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր. Նրա խնամքին են նաև հանգուցյալ եղբոր երկու որդիները: ՀՀԿ խմբակցության անդամ է:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx