43122167_580957808988628_8939138930930876416_n.jpg

ՌԱԶՄԻԿ ԳԵՎՈՐԳԻ ԶԱԽԱՐՅԱՆ

Ռազմիկ Գևորգի Զախարյանը ծնվել է 1936 թվականի ապրիլի 27-ին, Կամո քաղաքում: 1944-1954 թվականներին սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում և ավարտելով այն 1955 թ ընդունվել ԵՊՀ-ի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժինը, բուհ-ն ավարտել է 1959-ին: 1954-1955 թվականների աշխատաել է Գավառի սպորտ դպրոցում որպես մարզիչ: 1959-1962 թվականներին աշխատել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որպես ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ: 1962 թվականին Կամոյի Կարի ֆաբրիկայում աշխատել է որպես վարպետ – կոնստրուկտոր, ապա քաղաքի նորակառույց տրիկոտաժ – ֆաբրիկայում՝ շինարարության աշխղեկ, ապա՝ ցեխի պետ ու արտադրության պետ: 1965-1968 թվականներին աշխատել է <Սևան Շին> տրեստի Կամոյի մասնաճյուղի շինհրապարակի պետ: 1968-1972 թվականներին՝ ՀՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության Կամոյի նյութատեխնիկական մատակարարման վարչության պետ: Աշխատանքին զուգահեռ 1974 թվականից ուսումը հեռակա կարգով շարունակել է ԵՊՀ-ում՝ ուսումնառելով տնտեսագիտական ֆակուլտետում: 1972-1974 թվականներին աշխատել է թիվ 34 պրոֆտեխնիկական ուսումնարանի տնօրեն: 1984-992 թվականներին՝ մսի կոմբինատի բազայի հիման վրա ստեղծված <Այրիվան> արտագրարային միավորման գլխավոր տնօրեն: 1992-1995 թվականներին՝ Երևանի պահածոների գործարանի <Կիլիկիա> արտադրական միավորման գլխավոր տնօրեն, որի սեփականաշնորհումից հետո համասեփականատեր է մինչ օրս: Արցախյան հերոսամարտի տարիներին Ռազմիկ Զախարյանը օժանդակություն է ցուցաբերել և աջակցել Գավառի իր հայրենակիցներին, պարենային օգնություն ուղարկել ռազմաճակատ և հանդես եկել այլ բարեգործական նախաձեռնություններով: Իրականացված բարեգործությունների համար Ռազմիկ Զախարյանը պարգևատրվել է <Պատվո նշան>, <Ժողովուրդների բարեկամության> շքանշաններով և ՀՍՍՀ գերագույն խորհրդի պատվոգրով: Ռազմիկ Զախարյանը եղել է երկրապահների վարչության անդամ և Վազգեն Սարգսյանի անվան շքանշանակիր: 1990 թվականի մայիսին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ Կամո քաղաքի թիվ 132 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի 3 երեխա: Ռազմիկ Զախարյանին Գավառ համայնքի ավագանու 28.08.2018թվականի 94 որոշմամբ շնորհվել է «Գավառի պատվավոր քաղաքացի» կոչումը: