14202527_1780191915589521_8108972309361692785_n.jpg

ԳԵՎՈՐԳ ԳՈՒՐԳԵՆԻ ԴԱԲԱՂՅԱՆ

Դուդուկահար. ՀՀ ժողովրդական արտիստ (2017թ.) Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծնվել է 1965թ.-ի փետրվարի 12-ին, Երևանում:Նրա հայրը՝ Գուրգեն Դաբաղյանը ծնվել է Կամո քաղաքում , Դաբաղյանների ընտանիքում : Կրթություն 1980թ.-ին ավարտել է Երևանի N 94 միջնակարգ հանրակրթական դպրոցը: 1980-84թ.թ. ուսանել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1989թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանը, ուսուցիչ՝ Արարատ Պետրոսյան: 1992թ. ավարտել է նաև ասպիրանտուրան՝ Խաչատուր Ավետիսյանի ղեկավարությամբ: Աշխատանքային գործունեություն 1980-92թ.թ. եղել է «Ակունք» անսամբլի մենակատար /ղեկ. Մ. Մուրադյան/: 1991 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանում: 1992 թ.-ից նվագում է 8 հոգուց բաղկացած «Շողակն» ֆոլկլորային անսամբլում, որի նպատակն է աշխարհին ծանոթացնել հայ ավանդական երգ-երաժշտությանը իր անաղարտ տեսակով: 1994 թ. ԱՄՆ-ում թողարկել է առաջին CD-ին “The Music of Armenia” անվանումով./1995թ. ստացել “Indi” միջազգային հատուկ մրցանակը/: Նվագել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի մի շարք ստեղծագործություններ այնպիսի հայտնի դահլիճներում, ինչպիսիք են` Նյու-Յորքի Carnegie Hall-ը, Չիկագոյի ֆիլհարմոնիկ մեծ դահլիճը, Բրյուսելի, Քյոլնի ֆիլհարմոնիկ դահլիճները, ինչպես նաև Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում, Վաշինգտոնում, Սան-Ֆրանցիսկեյում: 2003-2008 թթ. «Շողակն» ֆոլկլորային անսամբլի հետ թողարկել է երեք ձայներիզ/CD/: 2006 թ.-ից վարպետության դասեր է անցկացնում Ամստերդամի կոնսերվատորիայում: 2007թ.-ից Կոմիտասի անվան լարային քառյակի նվագակցությամբ ձայնագրվել է Կոմիտասի ստեղծագործություններից կազմված ձայներիզ/CD/: Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդում ունեմ 50-ից ավելի ձայնագրություններ: Համագործակցում է աշխարհարռչակ երաժիշտների հետ: 2010 թվականից Գավառում գործում է դուդուկի մասնագիտացված դպրոցը /Գևորգ Դաբաղյանի անվան/: Որտեղ և մշտապես վարպետության դասեր է անցկացնում մանկավարժների , աշակերտների հետ : Գավառի Գ.Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոցը Հայաստանում միակն է 8 տարիների ընթացքում լայն տարածում է ստացել մարզում : Այսօր Ճամբարակից ,Նորատուսից , Գանձակից մարզի տարբեր համայնքներից դպրոց են հաճախում շատ աշակերտներ : Ի շներհիվ նրա կատարած մեթոդական աշխատանքի դպրոցի բազմաթիվ աշակերտներ մասնակցել են հանրապետական և միջազգային մրցույթների ՝ արժանանալով բարձր կարգի մրցանակների 2012 թ. ունեցել է համերգներ Հարավային Ամերիկայում Գուրգեն Դաբաղյանի հետ /Բրազիլիա, Ուրուգվայ, Արգենտինա/: 2013 թ. համերգներ Բուդապեշտում՝ Հունգարիայի ֆոլկլորային խմբերի հետ համատեղ: 2015 թ. միջազգային փառատոն՝ Կանադա: Վանկուվեր, կոնցերտ դուդուկի, քամանչայի և լարային նվագախմբի համար /կոմպոզիտոր Մարկ Արմանի/: Հրատարակել է դուդուկի երեք ձեռնարկ: Մասնակցում է հեղինակավոր միջազգային փառատոնների և համերգային նախագծերի, ելույթներ է ունենում մենահամերգներով: Պարգևներ 1990 թվականին Դուշանբեում կայացած երաժշտական փառատոնի «Արևելյան լավագույն ազգային նվագարան» անվանակարգում ստացել է Գրան Պրի: 1991-1992 թթ. Սայաթ-Նովայի անվան հանրապետական մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի: 1995թ. ստացել է “Indi” միջազգային հատուկ մրցանակ՝ “The Music of Armenia” անվանումով ԱՄՆ-ում թողարկված ձայներիզի համար: 2004 թ. ՀՀ Նախագահի հրամանով արժանացել է Հայաստանի Հանրապետության Վաստակավոր Արտիստի պատվավոր կոչման: 2006 թ. հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց համաշխարհային ոչ նյութական արժեքների գլուխգործոց: 2009 թ. արժանացել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի Իսկական Անդամ Ակադեմիկոսի կոչմանը: 2009 թ. արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման: 2017թ․ -ին ստացել է ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: Գավառ համայնքի ավագանու 29.10.2018թվականի 104 որոշմամբ Գևորգ Դաբաղյանին շնորհվել է «Գավառի պատվավոր քաղաքացի» կոչումը: