1510742_753077698090331_4528301160061403970_n.jpg

ԼԵՎՈՆ ՌԱՖԻԿԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ

Բանաստեղծ,թարգմանիչ,հրապարակախոս. Ծնվել է 1949 թվականի հունիսի 15-ին, Նոր Բայազետ/այժմ Գավառ/ քաղաքում: 1967 թվականին ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1971 թվականին` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը: 1990-ին Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա գրական բարձրա գույնդասընթացները: : 70-ականներից սկսած զբաղվում է լրագրությամբ և գրականությամբ: Եղել է հանրապետական ռադիոյի՝ Սևանի ավազանի սեփական թղթակիցը, աշխատել է տարբեր խմբագրություններում /շրջանային «Լենինյան դրոշով» թերթ, ռադիոյի «Երիտասարդություն» ռադիոկայան, «Երկիր», .«Երկիր Նաիրի» թերթեր, 10 տարի վարել է «Ավանգարդի» Գրականության ու արվեստի բաժինը/: Լ. Բլբուլյանը բաստեղծական, թարգմանական, երգիծական 20-ից ավելի գրքերի հեղինակ է: «Քառյակներ» ժողովածուի համար արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի: Հայտնի է նաև որպես հմուտ թարգմանիչ: Նա ռաջինն է թարգմանել լեգենդար Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծու թյուններն ու երգերը, ներկայացրել նախ մամուլում, ապա՝ ,,Ես ինչ խոսք, ետ կգամ,, առանձին գրքով: Ընթերցողները Բլբուլյանի թարգմանությամբ ջերմորեն ընդունեցին նաև Վիսոցկու կնոջ, նշանավոր կինոաստղ Մարինա Վլադիի ,,Վլադիմիր կամ ընդհատված թռիչք,, գիրքը հռչակավոր իր ամուսնու մասին: Նրա հմուտ թարգմանությամբ հայերեն են տպագրվել նաև ռուս դասականներ Վլադիսլավ Խոդասևիչը, Աննա Ախմատովան, Բուլատ Օկուջավան, ժամանակակիցներից՝ Վլադիմիր Բոյարինովը, Իվան Պերևերզինը, Վլադիմիր Սիլկինը, Ալեքսանդր Պորյադոչնին և ուրիշներ: Իսկ բոլորովին վերջերս ընթերցողի սեղանին դրվեց պարսիկ աշխարհահռչակ բանաստեղծ Օմար Խայամի ստվար հատորը, որին ընթերցողներն արդեն վաղուց էին սպասում: Բանաստեղծի թարգմանական գործունեությունը գնահատվել է Սուրբ Էջմիածնի և Հայաստանի գրողների միության համատեղ ,,Կանթեղ,, մրցանակով, ինչպես նաև Գրողների միությունների միջազգային ընկերակցության ոսկե մեդալով, Ռուսաստանի գրողների միության Գրիբոեդովի և Լերմոնտովի անվան հուշամեդալ ներով: Որպես լրագրող. հրապարակախոս Լ. Բլբուլյանը ճանաչվել է «Հայացք Երևանից» ամսագրի տարվա լավագույն հեղինակ /1999/: 2002-ին հրատարակել է «Ժամանակ և դեմքեր» գիրքը, ուր ի մի են բերված նրա ուշագրավ հարցազրույցները երևելի հայ մտավորականների, արվեստի և գրականության Ճանաչված գործիչների հետ: Շուրջ 200 երգ է ծնվել Լ. Բլբուլյանի խոսքերով: Նա համագործակցել է այնպիսի նշանավոր երգահանների հետ, ինչպիսիք են Կոնստանտին Օրբելյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Տիգրան ՄանսուրյանԸ, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Արա Գևորգյանը, Երվանդ Երզնկյանը, Արամ Սաթյանը և ուրիշներ:Մեկ տասնյակից ավելի երգեր նրան պատվավոր մրցանակներ են բերել հանրապետական ու միութենական տարբեր մրցույթներում: Իր խոսքերով ստեղծված երգերի ընտրանին զետեղել է «Արևոտ անձրև» խտասկավառակում: Իսկ քրոջ` երգահան Ժաննա Բլբուլյանի հետ համատեղ թողարկել են «Հանդիպման տանգո» «Խաչված սրտեր» ալբոմները: 2003-ին տեղի ունեցավ հայկական առաջին փոփ օպերայի`«Լիլիթի» պրեմիերան:Արամ Սաթյանի այս ստեղծագործության մեջ հնչող երգերը ևս գրված են Լ. Բլբուլյանի խոսքերով: Գրողի ստեղծագործության կարևոր մասն են կազմում ծննդավայր Գավառի զվարճապատումները, որ նա խնամքով հավաքել, մշակել և հրատարակել է երեք գրքերով, ապա դրանք մի շարք նոր պատումների հետ միասին ամփոփել մեկ ամբողջական հատորում: «Բոյիդ մեռնեմ» խորագիրը կրող այդ գրքերի, իր հայտնի «արաղապատումների» մամուլում տպագրված շարքերի համար դարձել է «Ոզնի» երգիծաթերթի կրկնակի դափնեկիր /1996, 2007/: Իսկ 2009-ին Լ. Բլբուլյանի ստեղծագործական ձեռքբերումները գնահատվել են Հայաստանի Մշակույթի նախարարության ոսկե, Գրողների միության «Վաստակի համար» մեդալներով: Լ.Բլբուլյանը Հայաստանի Գրողների և Լրագրողների միությունների անդամ է: Եղել է Գրողների միության պոեզիայի բաժանմունքի նախագահ, Ներկայումս հանդիսանում է Համահայկական գրական հիմնադրամի տնօրենը: Հայաստանի գրողների միության ու րողների միությունների միջազգային ընկերակցության նախագահությունների անդամ է: Բլբուլյանի բանաստեղծությունները տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, վրացերեն, ղազախերեն և այլ լեզուներով: Ամուսնացած է: ՈՒնի երկու զավակ: Գավառ համայնքի ավագանու 29.10.2018թվականի 103 որոշմամբ Լևոն Բլբուլյանին շնորվել է «Գավառի պատվավոր քաղաքացի» կոչումը: