ՌուզաննաՀակոբյան-200x200.jpg

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հակոբյան Ռուզաննա Խաչիկի Ծննդյան թիվ 01.06.1972 թ. Կրթություն 1979-1989 թվականներին սովորել և ոսկե մեդալով ավարտել է Գավառ քաղաքի Հովհաննես Սարուխանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1989-1993 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Դիպլոմավորված մասնագետի հնգամյա կրթությունն ավարտել է չորս տարում` գերազանցության դիպլոմով: 1993-1996 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի առկա բաժնում: 2005-2008 թթ.-ին եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դոկտորանտ: Գիտական աստիճան 1999 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդում և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2003 թ.-ին Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է դոցենտի կոչում: 2006 թ.-ին արժանացել է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման: 2012թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդում և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Աշխատանքային փորձ 1995 թ.-ից մինչ այժմ աշխատում է որպես Գավառի պետական համալսարանի դասախոս, 2002 թ.-ին եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտահետազոտական բաժնի վարիչ և «Իրավունքի և օրենսդրական գործընթացի» ամբիոնի դոցենտ, 2002-2005 թթ.` ՀՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, 2003-2006 թթ.` Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, 2006 թ.-ից` Գավառի պետական համալսարանի ռեկտոր: Գիտական աշխատանքներ Հեղինակ է երկու մենագրության, երեք մեթոդական ուղեցույցերի և շուրջ 70 գիտական հոդվածների: Իրավաբանական տերմինների և շրջասույթների ռուս-հայերեն բառարանի համահեղինակ է։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանությունների հեղինակային խմբի անդամ է: Տիրապետում է հետևյալ լեզուներին` հայերեն, ռուսերեն, անգլերեն Մասնագիտական անդամակցություն ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ է՝ ԺԲ․00․02 — «Հանրային իրավունք» մասնագիտությամբ։ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է, «Արդարադատություն» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, «Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածու» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է, «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է: Պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով, մի շարք ՀՀ և արտասահմանյան համալսարանների ու կառույցների մեդալներով ու պատվոգրերով։ 2016 թվականից Գավառի պատվավոր քաղաքացի է: Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական է: Ընտանեկան վիճակը Ամուսնացած է, ունի երկու զավակ: