i14101537289632111328.jpg

ՍՈՒՐԵՆ ԱԴԻԲԵԿԻ ԱՎԱԳՅԱՆ

Սուրեն Ավագյանը ծնվել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովորոսիյսկ քաղաքում 1940 թվականի մարտի 12-ին։ 1963 թվականին գերեզանց ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հետո սովորել է նույն համալսարանի հեռակա ասպիրանտուրայում։ 1970 թվականին պաշտպանել է «Տեղական Խորհուրդների գործունեության իրավական կառավարման հարցերը» թեկնածուական դիսերտացիան։ 1980 թվականին պաշտպանել է «Իշխանության ներկայացուցչական մարմինների գործունեության իրավական կառավարումը ԽՍՀՄ-ում (տեսության և պրակտիկայի խնդիրները)» դիսերտացիան։Սուրեն Ադիբեկի Ավագյանը Սահմանադրական իրավունքով զբաղվող հայտնի ռուսաստանյան գիտնական, իրավաբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի վաստակավոր իրավաբան, Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համասլարանի Իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի վարիչ։ Սահմանադրական իրավունքի խնդիրների մասին բազմաթիվ հրապարակումների՛ գիտական հոդվածների, դասագրքերի հեղինակ, ինչպես նաև սահմանադրական իրավունքի խոշորագույն մատենագիտության կազմող։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx