i12732295142258789062.jpg

ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍԻ ԱՄԻԽԱՆՅԱՆ

Եղիշե Ավետիսի Ամիխանյանը ծնվել է 1918 թվականին Նոր Բայազետ /այժմ Գավառ/ քաղաքում, գյուղական առօրյա ունեցող բազմանդամ ընտանիքում: Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1938 թվականին ընդունվել է Երևանի պետական համալասարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն նրան բախտ չի վիճակվելավարտել համալսարանը. սկսվել է Հայրենական Մեծ Պատերազմը: Եղիշե Ամիրխանյանը զինվորագրվոել և մեկնել է բանակ՝ որպես վաշտի հրամանատար: Մասնակցել է մարտերին՝ Հյուսիսային Կովկասի ր երրորդ ուկրաինական ռազմաճակատներում: Մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար պարգևատրվել է երեք շքանշաններով և բազմաթիվ մեդալներով: Ճակատամարտում ծանր վիրավորվելուց և ապաքինվելուց հետո նա շարունակել է ծառայել բանակում: Զորացրվել է 1946-ին: Զորացրվելուց հետո շարունակել է կիսատ թողած ուսումը և համալսարանն ավարտելուց հետո, 1947 թվականից անցել աշխատանքի՝ ՀՀ դատախազական օրգաններում: Աշխատել է Կալինինոյի, Կիրովականի, Երևանի Սպանդարյանի շրջանի դատախազ: Երկու տասնամյակ վարել է Կիրովականի, ապա՝ Երևան քաղաքների դատախազի պաշտոնները: Իր անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար բազմիցս խրախուսվել և պարգևատրվել է ՀՀ և ԽՍՀՄ գլխավոր դատախազների հրամաններով: 1972 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Եղիշե Ամիխանյանին շնորհվել է հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: Եղել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդական: Կենսաթոշակի անցնելուց հետո, հարազատների հրավերով մեկնել է ԱՄՆ և շուրջ չորս տարի ապրել Նյու Յորք քաղաքում: 1997-ին վերադարձել է հայրենի քաղաք, ուր ապրում է մինչ այժմ: Եղիշե Ավետիսի Ամիխանյանը անձնվեր աշխատանքի և հայրենանվեր գործերի համար արժանացել է Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx