Կկայանա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

26.02.2018

Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 27-ին, ժամը 17;00-ին,  Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում` օրակարգային հետևյալ հարցով. 

  

1.      Գավառ համայնքում նոր կառուցվող /վերակառուցվող, վերանորոգվող/ շենքերի և շինությունների տանիքների նախընտրելի գունային լուծումները հաստատելու մասին:

2.      Համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակի և դրանով զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին:

3.      ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:

4.      Գավառ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակներում և պաշտոնային դրույքաչափերում փոփոխություն կատարելու մասին:

5.      Գավառ համայնքի 2018թ. բյուջեի պահուստային ֆոնդից գումար տրամադրելու մասին:

6.      Դրամական օգնություն տրամադրելու մասին:

7.      Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ,,ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրով’’ վարկային պարտավորություն ստանձնելու մասին:

8.      Գավառ համայնքի գլխավոր հատակագծի փոփոխությունը հաստատելու մասին:

9.      Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին:

10.  ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով Գավառ համայնքի կողմից ներկայացված 2018թ. բյուջետային ֆինանսավորման ծրագրերի գաղափարների հաստատման մասին:

11.   ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

12.  ,,Գավառի թիվ 5 հիմնական դպրոց’’ և ,,Գավառի թիվ 7 հիմնական դպրոց’’ ՊՈԱԿ-ների ՆԶՊ դասասենյակների հիմնանորոգման աշխատանքների վրա ծախսված գումարները և ,,Գավառի թիվ 7 հիմնական դպրոց’’ ՊՈԱԿ-ի ՆԶՊ դասասենյակի գույքը Գավառ համայնքի հաշվապահական հաշվեկշռից դպրոցների հաշվեկշիռ հանձնելու մասին: 

13.  Գավառի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենան օտարելու մասին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx