ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

18.01.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ համաձայն <Տեղական տուրքերի և վճարների մասին> ՀՀ օրենքի և Գավառ համայնքի ավագանու 13.12.2017թ. թիվ 7 նիստի թիվ N46 -Ն որոշման դրույթների, տնտեսվարող սյուբեկտները որոնք համայնքի տարածքում իրականացնում են

  1.  հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք
  2. թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք

պարտավոր են մինչև հունվարի 20-ը ներառյալ ներկայանալ Գավառի քաղաքապետարան` տեղական տուրքերը վճարելու և թուլտվություն ստանալու համար:

Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության օրացուցային տարվա համար տեղական տուրքի գումարը սահմանված է հարյուր  հազար ՀՀ  դրամ, իսկ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնելու թույլտվության օրացուցային տարվա տեղական տուրքի գումարը` հիսուն հազար ՀՀ   դրամ:

Միաժամանակ տեղեկացվում է համայնքի տարածքում ոգելից ու ալկոհոլային խմիչքի, ինչպես նաև ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնող տնտեսվարող սյուբեկտներին, որ 2018 թվականի 1-ին եռամսյակի վաճառքի թույլտվության տեղական տուրքի վճարման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2018 թվականի հունվարի 20-ը:

Վերոնշյալ տեղական տուրքերը սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում կդադարեցվի կազմակերպությունների գործունեությունը և գումարը կբռնագանձվի օրենքով սահմանված կարգով:

Գավառի քաղաքապետարան:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx