ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹ` <ԻՄ ՀԱՄԱՅՆՔԸ> ԽՈՐԱԳՐՈՎ

16.10.2017

Հայաստանի Համայնքների Միությունը հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով ֆոտոմրցույթ: Մրցույթին կարող ենմասնակցել 14 տարեկանից բարձր,Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ:Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2017 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2017թվականի հոկտեմբերի 23-ը ներառյալ photo@caa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցույթի մասնակցի կողմից հայտարարված թեմայով մեկ մինչև 5MB ծավալ ունեցող
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ բավարարող մասնագիտական կամ սիրողական լուսանկար: Նամակում անհրաժեշտ է նշել
լուսանկարի կարճ վերնագիրը և պատկերված համայնքի անունը, հեղինակի անուն ազգանունը, տարիքը, բնակության հասցենու կոնտակտային հեռախոսահամարը:
  Հոկտեմբերի 25-ին (ոչ ուշ քան 19:00 Երևանի ժամանակով) բոլոր աշխատանքները
կտեղադրվեն Հայաստանի Համայնքների Միության  էջում: Մինչ նոյեմբերի 1-ը (24:00 Երևանի ժամանակով) Facebook -ի յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել (like) իրեն դուր եկած լուսանկարի համար:
  Նոյեմբերի 3-ին  էջում կտեղադրվեն screenshot, որտեղ կերևա քվեարկության արդյունքները և կհայտարարվենք հաղթողները:
  Մրցույթում հաղթելու է 2 մասնակցի լուսանկար` առավելագույն թվով քվե (like) հավաքած լուսանկար և Միության փորձագիտական հանձնաժողովի կողմից ընտրված լուսանկար:
  Առավելագույն թվով քվե (like) հավաքած լուսանկարի և հանձնաժողովի հավանությանն արժանացած լուսանկարի հեղինակներից յուրաքանչյուրը կստանա գրքերի հավաքածու:
  5 ամենաշատ քվեներ (like) հավաքած մասնակիցները, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականին արժանացած 5 մասնակիցները 2018թ. գարնանը հնարավորություն կունենան պրոֆեսիոնալ լուսանկարչի ուղեկցությամբ այցելել Հայաստանի մի քանի համայնքներ` պատրաստելու համայնքային կյանքի վերաբերյալ ֆոտոշարք:

Մրցույթի մանրամասն պայմաններին
ծանոթացե՛ք այստեղ:
  https://drive.google.com/open…

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx