Թափուր աշխատատեղի մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետի

27.06.2017

          Գավառի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Քաղաքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետի

/Ծածկագիր 2.3-15/

Գլխավոր մասնագետը`

ա) կատարում է բաժնի պետի  հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով:

բ) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը:

·) հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է  բաժնի պետին

դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ

ե իրականացնում է քաղաքացիների հերթագրում ` բաժնի պետի մոտ ընդունելու թյան համար 

զ) բաժնի պետի  հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին

է) բաժնի պետի հանձնարարությամբ  ուսումնասիւոմ  է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան

ը) սահմանված կարգով մասնակցում է քաղաքացիների դիմում - բողոքների քննարկմանը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին

թ)համայնքի տարածքում նախապատրաստում և կազմակերպում է սոց. օգնության գործունեությունը.

ժ)հաշվառում է համայնքի հաշմանդամ, կերակրողին կորցրած ընտանիքներին, սոցիալապես անապահով և այլ խավերին և բաժնի պետին ներկայացնում է առաջարկություններ` նրանց պայմանների բարելավման ուղղությամբ

ի) կազմակերպում է առևտրային օբյեկտներից տեղական տուրքերի հավաքագրման աշխատանքները

լ) մասնակցում է համայնքի զինապարտների գրանցամատյանի օրենքով սահմանված կարգով վարման աշխատանքներին, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնումառաջարկույուն` զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները` տարածքային զինկոմիսարիատ ներկայացնելու համար:

խ) իր իրավասության սահմաններում մասնակցում է զորակոչին, զորահավաքին և վարժական համավաքների կազմակերպմման աշխատանքներին:

ծ) իրենց պարտականություննեը խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում համայնքի ղեկավարին անհապաղ տեղեկացնում է  առաջարկություն` տարածքային զինվորական կոմիսարիատին այդ մասին գրավոր տեղեկություն տրամադրելու վերաբերյալ:

կ) իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազոևայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լազորությունների

հ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

- բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական

ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում

քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա

աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի

աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա

 մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018թ. հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և /կամ/ համայնքային կառավարման առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

§Համայնքային ծառայության մասին¦, §Տեղական ինքնակառավարման մասին¦,

§ՀՀ կրթության մասին ¦,  ,,ՀՀ աշխատանքային օրենսգրքի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
  • իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է /ազատ կարդում և կարող է բացատրվել/ օտար լեզվի /լեզուների/

Մրցույթը կանցկացվի  2017թ օգոստոսի 1-ին,  ժամը 1100-ին քաղաքապետարանում/ ք. Գավառ

Գրիգոր Լուսավորչի 12/

      Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում /տրվում է հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը/

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու

համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների

տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները:

գ)հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեեկտեմբերի 15-ի N1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականություններիկատարմանն ու լիազորությունների իրականացմանը

դ)հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ

 գործունակ

ե)  Հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող

 օտար լեզվին / լեզուներին/ տիրապետելու մասին  

զ)օրենքի 12 հոդվածի ,,ե’’ կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք

ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասան տեղեկանք

է)մեկ լուսանկար 3X4 չափսի

ը) անձնագրի պատճենը

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, քաղաքապետարանում /ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/ և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ մարզպետարանում /Գրիգոր Լուսավորչի 36/                                                   

Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների

 մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է`17.07.2017թ.

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ

ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու

 համար կարող են դիմել Գավառի քաղաքապետարանի աշխատակազմ /ք. Գավառ,

 Գրիգոր Լուսավորչի 12, հեռ. 2-76-69/ և ք. Գավառ մարզպետարան:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx