Գավառի քաղաքային գրադարանի բակում հանգստի գոտու կառուցման աշխատանքների մրցույթ

27.06.2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնանշման հարցման հանձնաժողովի

2017 թվականի հունիսի «26»-ի «1» որոշմամբ և հրապարակվում է

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն

 

Գնանշման հարցման ծածկագիրը` ԳՄՔԳ-ԳՀԱՇՁԲ-17/7

 

Պատվիրատուն` Գավառի քաղաքապետարանը, որը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Գր. Լուսավորչի 12 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով:

Գնանշման հարցման ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Գավառի քաղաքային գրադարանի բակում հանգստի գոտու կառուցման աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն գնանշման հարցմանը մասնակցելու հավասար իրավունք:

Գնանշման հարցմանը մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Գնանշման հարցման հրավերը թղթային ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` 7-րդ օրը ժամը 11:00-ը։ Ընդ որում, թղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է թղթային ձևով  հրավերի  տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը։

Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։

Հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։

Գնանշման հարցման հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրվա ժամը 11:00-ը: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով,  սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրը ժամը 11:00-ին։

Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել Գնումների բողոքարկման խորհուրդ` ք. Երևան, Մելիք-Ադամյան փող. 1  հասցեով։ Բողոքարկումն իրականացվում է գնանշման հարցման հրավերով սահմանված կարգով։ Բողոքը ներկայացնելու համար պահանջվում է վճար` 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով, որը պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անվամբ բացված «900008000482» գանձապետական հաշվեհամարին:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Արման Մարտիրոսյանին

                                    Հեռախոս  0264-2-34-23

                                      Էլ. փոստ  gavar.gnumner@mail.ru

Ընթացակարգի մասին հրավերի ամբողջական փաթեթը տես` http://gnumner.am/am/category/559/1.html

Պատվիրատու  Գավառի քաղաքապետարան

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx