Կկայանա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

15.06.2017

Սույն թվականի հունիսի 19-ին, ժամը 17:00-ին Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը օրակարգային հետևյալ հարցերով.

1. Գավառ համայնքի 2017թ. բյուջեի պահուստային ֆոնդից գումար տրամադրելու մասին:

2. Գավառ համայնքի 2017թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին:

3. Սեփականության իրավունքով Գավառ քաղաքային համայնքին պատկանող Գավառ քաղաքի Կաբելագործների 9 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 42 բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին:

4. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության (լրամշակման ) նախագծման առաջադրանքի մասին:

5. Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի մի հատվածը Ռաֆիկ Թորգոմյանի անունով վերանվանելու մասին:

6. ,,Գավառի թիվ 5 մանկապարտեզ’’ ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակելու մասին:

7. Ցրտահարված և կոտրված ծառատեսակների, թփերի դուրս գրման մասին:

8. Օգտագործման համար ոչ պիտանի լուսատուների դուրս գրման մասին:

9. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող 05-001-0608-0010 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.36004հա մակերեսով խոտհարքն աճուրդով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին:

Նիստն հեռարձակվելու է օնլայն տարբերակով:

Նիստի ընթացքին հնարավոր է հետևել նաև քաղաքապետարանի պաշտոնական կայք - էջի` gavariqaghaqapetaran.am, <Առցանց հեռարձակում> բաժնի միջոցով:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx