Մայիսի 27-ին Գավառում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

26.05.2017

<Մաքուր Հայաստան> ծրագրի շրջանակներում շաբաթ օրը` մայիսի 27-ին, Գավառի քաղաքապետարանի և Վորլդ Վիժն Հայաստան ՏԾ-ի Գավառի ՍՔԱՅ ակումբի համատեղ նախաձեռնությամբ Գավառ քաղաքում կիրականացվի համաքաղաքային շաբաթօրյակ: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքը բաժանվել է տարածքների և նշանակվել են պատասանատուներ, ովքեր պետք է համակարգեն իրենց տարածքների կազմակերպությունների և բնակիչների հետ աշխատանքները: Ակնկալվում է համայնքի հիմնարկ-ձեռնարկությունների և բնակիչների ակտիվ մասնակցությունը քաղաքի մաքրման աշխատանքներին; Այս նպատակով շաբաթօրյակի կազմակերպիչները 6` Մաքուր բակ-2017, Մաքուր թաղամաս-2017, Մաքուր շենք- 2017, Մաքուր հաստատություն- 2017, Մաքուր ուսումնական հաստատություն-2017անվանակարգերում նախատեսել են խորհրդանշական մրցանակներ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx