25.04.2017Թ. կկայանա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

19.04.2017

Սույն թվականի ապրիլի 25-ին, ժամը 17:00-ին Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու նիստը օրակարգային հետևյալ հարցերով. 
1. Համայնքային սեփականություն հանդիսացող 0.0445հա հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
2. Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
3. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի 2016թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
4. Գավառ համայնքի 207թ. բյուջեի պահուստային ֆոնդից գումար տրամադրելու մասին:
5. Գավառ համայնքի 2017թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին:
6. ,,Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն’’ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հաճախող ,,Գավառի մանկատուն’’ ՊՈԱԿ-ի սաներին տեղական վճարների գծով արտունություններ տրամադրելու մասին: 
7. Գավառ քաղաքի Պ. Պետրոսյանի անվան փողոցի հյուսիսային հատվածը` մինչև Միքայելյան փողոցի հատման մասը` Էդիկ Տոնոյանի անունով վերանվանելու մասին:

8. Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին:

9. Սեփականության իրավունքով Գավառ քաղաքային համայնքին պատկանող գույքի ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:

10. Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոց թիվ 1 հասցեում գտնվող, Վանիկ Օհանյանին սեփականության  իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած և պահպանման ու սպասարկման համար նախատեսված 0.00555հա մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու, օգտագործման  ժամկետն ու վարձավճարի տարեկան չափը սահմանելու մասին:

Գավառի քաղաքապետարան
Հասցե՝ ք. Գավառ, Գր. Լուսավորչի 12

Նիստի ընթացքին հնարավոր է հետևել նաև քաղաքապետարանի պաշտոնական կայք - էջի` gavariqaghaqapetaran.am, <Առցանց հեռարձակում> բաժնի միջոցով: 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx