Տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

23.02.2017

Գավառի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սույն թվականի փետրվարի 24-ին, ժամը 16:00-ին քաղաքապետարանի ավագանու սենյակում տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը` օրակարգային հետևյալ հարցերով.

1.    ,,Գավառի պետական համալսարան’’ հիմնադրամի ռեկտոր Ռուզաննա Խաչիկի Հակոբյանին Գավառի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին:

2.    Գավառ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը հատատելու մասին:

3.    Գավառ քաղաքի Ազատության փողոց, 1-ին նրբանցք, 1-ին փակուղի N1/20 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող օրինական ճանաչված 67.24ք.մ. ընդհանուր ներքին մակերեսով ավտոտնակը և ավտոտնակի զբաղեցրած 0.00506հա մակերեսով հողատարածքը վարձակալական իրավունքով տրամադրելու, ավտոտնակի և հողամասի վարձավճարների չափերը, օգտագործման ժամկետը սահմանելու մասին:

4.    Գավառ համայնքի 2017թ. պահուստային ֆոնդից  գումար տրամադրելու մասին:

5.    Գավառ քաղաքային համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերի հաստատման մասին:

6.    Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող և ,,Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում’’ ՀՈԱԿ-ի օգտագործմանը հանձնված 15 /տասնհինգ/ հատ 60 /վաթսուն/ լիտր տարողությամբ պլաստմասսե ,,Դինովա’’ և 50 /հիսուն/ հատ 240 /երկու հարյուր քառասուն/ լիտր տարողությամբ պոլիէթիլենային աղբարկղերը խոտանելու և Գավառի քաղաքապետարանի հաշվեկշռից դուրս գրելու մասին:

7.    Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչների անվամբ գրանցված թվով 11 /տասնմեկ/ ջրային փոխադրամիջոցները Գավառի քաղաքապետարանի գույքահարկի շտեմարանից դուրս գրելու մասին:

8.    ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի վարչական սամաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերը օգտագործման տրամադրելու և տարեկան վարձավճար սահմանելու մասին:

9.    Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին:

10. ,,Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն’’ ՀՈԱԿ-ում փոփոխություն կատարելու մասին:

Նիստի ընթացքին հնարավոր է հետևել նաև քաղաքապետարանի պաշտոնական կայք - էջի` gavariqaghaqapetaran.am, <Առցանց հեռարձակում> բաժնի միջոցով:

Գավառի քաղաքապետարան, հասցե` ք. Գավառ, գր. Լուսավորչի 12

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx