Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի շենքի խոհանոցի հիմնանորոգման աշխատանքների մրցույթ

15.03.2016

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայտարարության սույն տեքստը հաստատված է պարզեցված ընթացակարգի հանձնաժողովի

2016 թվականի  մարտի  «14-ի» թիվ «1» որոշմամբ և հրապարակվում է

ՀՀ կառավարության 10/02/2011թ. թիվ 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 37-րդ կետի համաձայն

 

Պարզեցված ընթացակարգի ծածկագիրը`  ԳՄԳՔ – ՊԸԱՇՁԲ -16/02

 

                Պատվիրատուն` Գավառի  քաղաքապետարանը, որը գտնվում է ՀՀ  Գեղարքունիքի մարզ,  ք. Գավառ,                         Գր. Լուսավորչի  12 հասցեում հայտարարում է պարզեցված  ընթացակարգ։

Պարզեցված ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել <<Գավառ  քաղաքի  թիվ  7 մանկապարտեզի  շենքի  խոհանոցի հիմնանորոգման>> աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի պարզեցված ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

                 Պարզեցված ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։

Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։

Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։

Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` <<7>>-րդ օրը ժամը <<14-00>>-ը։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով  հրավերի  տրամադրումն 1500 ՀՀ դրամը վճարված լինելը հավաստող՝ բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը դիմումի հետ միասին ներկայացնելու դեպքում այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։ Վճարումն անհրաժեշտ է իրականացնել Գավառի  քաղաքապետարանի  900175101204 հաշվեհամարին։

Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։

Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։

Պարզեցված ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող օրվանից հաշված «7»-րդ աշխատանքային օրվա ժամը            «14-00»-ը և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։ 

Սույն գնման գործընթացը իրականացվելու է էլեկտրոնային ձևով` Համակարգի միջոցով։

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` Համակարգի միջոցով,  2016թ.-ի  մարտի                  «24» -ին ժամը «14-00»-ին։ 

Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ` ք. Գավառ, Կոմիտասի 54/բ հասցեով։ Բողոքարկումն իրականացվում է սույն հրավերի 1-ին մասի 12-րդ բաժնով սահմանված կարգով։

Մասնակիցների մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշների (ինչպես նաև այլ պահանջների մասով)` սույն ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները հայտով պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն  ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող` Ժորա  Խաչատրյանին։

                                      Հեռախոս`0264-2-23-38

Ընթացակարգի մասին հրավերի ամբողջական փաթեթը տես` http://gnumner.am/am/category/60/1.html

                                        Էլ.փոստ`jorakhachatryan@mail.ru։

 

ԳԱՎԱՌԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ