Գավառ համայնքում ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի տեղական տուրքերի մասին

13.03.2016

Համաձայն <Տեղական տուրքերի և վճարների մասին> ՀՀ օրենքի` Գավառ համայնքի ավագանին սահմանել է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի համար տեղական տուրք; Տեղեկացվում է այն անհատ ձեռնարկատերերին և կազմակերպություններին, որոնք իրականացնում են ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառք, որ իրենց գործունեությունը Գավառ համայնքում իրականացնելիս, Գավառի քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն: Համաձայն <Վարչական իրավախախտումների մասին > օրենքի 169 16 –րդ հոդվածի` վերոնշյալ ապրանքատեսակների վաճառքը առանց քաղաքապետարանի թույլտվության իրակակացնելիս, առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչև հիսունապատիկի չափով:

   Գավառի քաղաքպետարանից տեղեկացնում են, որ ստուգումների արդյունքում թույլտվության բացակայույան դեպքում կկիրառվեն համապատասխան տույժեր: