Գավառ քաղաքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը օտարելու մասին

07.01.2016

Գավառ քաղաքի 05-001-1134-0015 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 14.15645հա մակերեսով վարելահողը օտարելու նպատակով Գավառի քաղաքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա 2016 թվականի հունվարի 25-ին ժամը 1400-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում /ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/: Հողակտորի մեկնարկային գինը 1հա համար սահմանված է 310000/երեք հարյուր տասը հազար/ ՀՀ դրամ:

                 Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել

  1. Մասնակցի անձնագրի և սոց. քարտի կրկնօրինակները
  2. Մասնակցության վճարի անդորրագրի կրկնօրինակը /մեկնարկային

գնի 1տոկոսի չափ/, բայց ոչ պակաս 1000 դրամ/: Վճարումը պետք է

կատարվի Գավառի քաղաքապետարանի 900175101204 հաշվեհամարին:

  1. Հայտ /լրացվում է տեղում/, որը պետք է ներկայացնել ոչ ուշ, քան աճուրդի կայացման
  2. օրվան նախորդող 3 աշխատանքային օրը:

Նախավճարը` մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, որը վճարվում է Գավառի քաղաքապե

տարանի  900175101345 հաշվեհամարին, աճուրդի կայացման օրը, մինչև աճուրդը:

Աճուրդում հաղթող կճանաչվի առավելագույն գին վճարողը:

Լոտը սահմանափակումներ չունի: Այն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանո

թանալու  համար կարող են դիմել ցանկացած աշխատանքային օր, ժամը 900-1800: