Հյուրատների հավաքագրում Գավառում

08.04.2019

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Ակտիվ երիտասարդները հանուն փոփոխության 2018-2019թթ.» շրջանակներում գործող «Արկածներ Գավառում» նախաձեռնությունը հայտարարում է հյուրատների հավաքագրում.

  • Եթե դուք ապրում եք Գավառ քաղաքում
  • Ունեք այնտեղ կումունալ բոլոր հարմարություններով ապահովված բնակարան
  • Ցանկանում եք զբաղվել հյուրատնային բիզնեսով

Դիմեք մեզ մինչև ապրիլի 30-ը:

Դիմողներից ընտրված տան տերերի համար կանցկացվի թեմատիկ վերապատրաստում, որից հետո վերջիններս կհյուրընկալեն «Արկածներ Գավառում» խաղ-մրցույթի մասնակիցներին՝ համապատասխան վարձավճարի դիմաց:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 30.04.2019 թ.

 Մանրամասների համար զանգահարել.

Հեռ. +374 94 26 07 90

         +374 98 78 58 05