2016 թ Գավառ համայնքի բյուջեի բաց քննարկումներ

05.12.2015

Գավառ քաղաքի հարգելի բնակիչներ.

Հրավիրում ենք ձեզ համայնքի 2016թ. բյուջեի հանրային քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով: Բյուջեի հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի  միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:

Հանրային քննարկումներն իրականացվում են՝ համաձայն համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման  և անցկացման կարգի» դրույթների:

Բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը լիարժեք իրականացնելու համար համայնքին անհրաժեշտ է ֆինանսական ինքնուրույնություն և հետևողականություն: ՏԻՄ-երը և համայնքի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ 2016թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ տեղի կունենա  2015թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին, Գավառի քաղաքապետարանում: Հասցե՝ ք. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 12:

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը Գավառ համայնքի 2016 թվականի բյուջեի հանրային քննարկմանը: