«Իմ համայնքը» խորագրով ֆիլմերի մրցույթ

02.06.2018

Հայաստանի Համայնքների Միությունը
հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով
ֆիլմերի մրցույթ: Մրցույթին կարող են
մասնակցել 14-35 տարեկան, Հայաստանում
բնակվող ՀՀ քաղաքացիներ:Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտէ 2018 թվականի մայիսի 28-ից մինչև 2018թվականի հուլիսի 1-ը ներառյալ uca.armenia@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցույթի մասնակցի կողմից հայտարարված թեմայով մեկ 4 րոպե տևողությամբ

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ բավարարող մասնագիտական
կամ սիրողական ֆիլմ: Ֆիլմերը կարող են
պատրաստվել ինչպես պրոֆեսիոնալ
տեխնիկայով, այնպես էլ սմարթֆոնով։

  Ֆիլմի սկզբում պետք է գրվի համայնքի և
հեղինակի անունը, ֆիլմի վերնագիրը։
Ֆիլմը պետք է վերաբերվի համայնքային
կյանքին, ձեռքբերումներին կամ
խնդիրներին, ավագանու կամ համայնքի
ղեկավարի գործունեությանը և այլն։

  Նամակում նույնպես անհրաժեշտ է նշել
վերնագիրը, համայնքի անունը, հեղինակի
անուն-ազգանունը, տարիքը, բնակության
հասցեն ու կոնտակտային հեռախոսահամարը:

  Յուրաքանչյուր մասնակից կարող է
ուղարկել միայն մեկ առաջարկ։

  Բոլոր աշխատանքները կտեղադրվեն մեր
էջում: Մինչ օգոստոսի 1-ը (24:00 Երևանի
ժամանակով) Facebook -ի յուրաքանչյուր
օգտատեր կարող է քվեարկել (like) իրեն դուր
եկած ֆիլմի համար:
  Ֆիլմերը կգնահատվեն նաև Միության
հանձնաժողովի կողմից։

  Մրցույթում հաղթելու է 10 մասնակցի
ֆիլմեր` առավելագույն թվով քվե (like)
հավաքած և Միության հանձնաժողովի կողմից
ընտրված ֆիլմերը:

  Մրցանակների քանակը և մրցանակային
ֆոնդը կարող են ավելացվել համայնքների և
այլ դոնորների աջակցությամբ։

  Յուրաքանչյուր մրցանակակրի կտրվի 50
հազար դրամ խրախուսական պարգև։