Հունիսմեկյան միջոցառումների ժամանակացույց

31.05.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 1-ին,երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Գավառում իրականացվելու են հետևյալ միջոցառումները.
1. Ժամը 11:00-12:00՝ հեծանվավազք և կրոսավազք կենտրոնական հրապարակում
2. 12:00՝ Գավառի մանկատան այգում տեղի կունենա համերգ, կկազմակերպվեն նաև մարզական ցուցադրական ելույթներ, ազգային խաղեր, կավճանկարչություն և բացօթյա նկարչություն՝ մոլբերտների վրա:
Կանցկացվի նաև 8-10 տարեկան երեխաների շախմատի առաջնություն:

Գավառի քաղաքապետարան