Կազմավորվում են քաղաքապետին կից գործող խորհրդակցական մարմինները

25.08.2015

Համայնքի բնակիչների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը համայնքի կառավարմանն ու զարգացմանը ապահովելու նպատակով, ձևավորման փուլում են Գավառի քաղաքապետին կից գործող հետևյալ խորհրդակցական մարմինները.
1. Համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման
2. Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի
3. Կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի, առողջապահության, սոցիալական /այդ թվում երեխաների պաշտպանության/ հարցերի
Վերոնշյալ ոլորտների փորձագետներ, ակտիվ բնակիչներ և շահագրգիռ այլ անձինք, ովքեր կցանկանան ընդգրկվել նշյալ խորհրդակցական մարմինների կազմում, դիմել Գավառի քաղաքապետարան, մամլո քարտուղարին կամ զանգահարել 095 233 957 հեռախոսահամարով:
Գավառի քաղաքապետարան