Մրցույթ քաղաքապետարանի աշխատակազմում

31.05.2018

          Գավառի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

              Քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի

                                                   /Ծածկագիր 3.1-8/

 Առաջատար մասնագետը

³) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին ևպատշաճ որակով.
               µ)հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին
             գ) իր լիազորությունների սահմաններում անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր զեկուցագրեր և այլ գրություններ.
            դ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին
           ե)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
           զ/համակարգում է կատարվող գնումների գործընթացը
           է/անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարի և /կամ/ աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին ու միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից կազմակերպություններից ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
         ը/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է

-առնվազն միջնակարգ կրթություն,

-§Համայնքային ծառայության մասին¦, §Տեղական ինքնակառավարման մասին¦, ,,Գնումների մասին՛՛

 ,,ՀՀ աշխատանքային օրենսգրքի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում

-համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է /ազատ կարդում և կարող է բացատրվել/ օտար լեզվի /լեզուների/

Մրցույթը կանցկացվի 2018թ.  հունիսի 29-ին-ին ժամը 1100-ին քաղաքապետարանում/

 ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/

  Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում /տրվում է հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը/

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու

համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների

տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները:

գ)հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեեկտեմբերի 15-ի N1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականություններիկատարմանն ու լիազորությունների իրականացմանը

դ)հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ

ե)  Հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող

 օտար լեզվին / լեզուներին/ տիրապետելու մասին  

զ)օրենքի 12 հոդվածի ,,ե’’ կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք

ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասան տեղեկանք

է)մեկ լուսանկար 3X4 չափսի

ը) անձնագրի պատճենը

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, քաղաքապետարանում /ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/ և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ մարզպետարանում /Գրիգոր Լուսավորչի 36/                                                   

Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների

 մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 15,06,2018թ,

    Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ

ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու

 համար կարող են դիմել Գավառի քաղաքապետարանի աշխատակազմ /ք. Գավառ,

 Գրիգոր Լուսավորչի 12, հեռ. 2-76-69/ և ք. Գավառ, մարզպետարան: