<Թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ>-ում ներառական խմբերում աշխատողների անհրաժեշտ մասնագետների ցանկը և աշխատանքային նկարագրերը

21.05.2018

Անհրաժեշտ մասնագետների ցանկը և աշխատանքային նկարագրերը  

Մասնագետ

Քանակը

Գործառույթներ

Որակավորում

Հատուկ մանկավարժ

2

Աշխատելու է նախապատրաստան խմբում թվով 8 զարգացման միջին և ծանր խնդիրներով երեխաների հետ

Բարձրագույն մանկավարժական կրթություն,

-         Գնահատում է երեխայի ուսուցման և ինքնասպասարկման կարողությունները, տարբեր հետաքրքրություններին մասնակցելու չափը, իմացական զարգացման աստիճանը,

-         գնահատում է երեխայի ֆիզիկական սահմանափակումները և/կամ հնարավորությունները:

-         կենտրոնանում է երեխայի հիմնական կարիքների վրա,

-         աշխատում է երեխայի ուշադրության կենտրոնացումը լավացնելու վրա,

-         զարգացնում է երեխայի սոցիալական հմտությունները և նրա մոտ ձևավորում հասարակության լիարժեք անդամ դառնալու շարժառիթների ամբողջությունը (մոտիվացիա),

-         օգնում է երեխային առօրյա կյանքում և շրջապատում լինել հնարավորինս անկախ,

-         կազմում է երեխայի հետ աշխատելու անհատական պլան, որը հարմարեցվում է նրա կարիքներին` ընդգրկելով նաև ընտանիքը:

Հատուկ մանկավարժի օգնական

2

Զբաղվում է  երեխաների խնամքով, օգնում է հատուկ մանկավարժներին խմբերում

Միջին մասնագիտական կրթություն 

Հոգեբան   

1

  Երեխայի թեստավորում և հետևյալ հարցերի պարզաբանում` ներառյալ խնդրի լուծման հմտություններ, անձնական հատկություններ, հոգեբանական վիճակներ, հիշողություն, ընկալում.

-         թեստերի արդյունքների վերլուծություն և ներառում բուժման և խնամքի պլանի մեջ,

-         երեխայի սոցիալական ակտիվության և վարքագծի վերաբերյալ հատուկ ծրագրի կազմում,

-         երեխայի և նրա ընտանիքի վրա հաշմանդամության հոգեբանական ազդեցության գնահատում,

-         երեխային և ընտանիքի անդամներին խորհուրդ է տալիս հարմարվել և հաղթահարել հիվանդության/ հապաղումների հետ կապված խնդիրներ,

-         նպաստում է երեխայի ինքնավստահության աճին,

-         անհրաժեշտության դեպքում ցուցաբերում է մասնագիտացված հոգեբանական օգնություն երեխայի  ընտանիքի անդամներին

Բարձրագույն կրթություն հոգեբանի մասնագիտությամբ

Լոգոպեդ

1

Գնահատում և բուժման պլան է կազմում այն երեխաների համար, ովքեր ունեն հաղորդակցման դժվարություններ / խանգարումներ.

-      Աշխատում է խոսքի արտասանության վրա բերանի խոռոչի դեֆեկտների ժամանակ

-    Գնահատում և բուժման պլան է կազմում կլման ֆունկցիայի խանգարումների ժամանակ, կրթում է երեխային և նրա ընտանիքի անդամներին կլման գործառույթի վերաբերյալ,

-         խոսքի ընկալման ունակության, ծածկագրման (կոդավորում), վերծանման (դեկոդավորում) և լեզվական դիսֆունկցիաների գնահատում և բուժման պլանի կազմում,

-         գնահատում է այլընտրանքային հաղորդակցման միջոցներն ու հարմարանքները, երեխային սովորեցնում է դրանք վարժ ձևով օգտագործել,

-         երեխայի և նրա ընտանիքի ուսուցում հաղորդակցության գործընթացի վերաբերյալ:

Բարձրագույն կրթություն լոգոպեդի մասնագիտությամբ

Ֆիզիկական թերապիստ / կինեզիոթերապիստ

1

Ֆիզիկական թերապիստի / կինեզիոթերապիստի գործունեությունն ուղղված է անձի շարժողական կարողությունների վերականգնմանը: Նա իրականացնում է .

-         շարժողական խանգարումների գնահատում, կանխարգելում և վարում (կառավարում),

-         ֆունկցիոնալ գործունեության համար երեխայի մարմնի նախապատրաստում,

-         սովորեցնում է երեխային քայլել օրթեզների, քայլակների կամ հենակների օգնությամբ,

-         գնահատում է հոդերում շարժումների ծավալը  և վարժություններով  նպաստում է դրանց պահպանմանն ու մեծացմանը,

-         գնահատում է մկանային ուժը,

-         գնահատում է մարմնի հավասարակշռությունը տարբեր դիրքերում,

-         գնահատում է երեխայի տեղափոխման և տեղաշարժման հնարավորությունները,

-         բուժման համար կարողանում է օգտագործել համապատասխան ֆիզիկական միջոցներ` տաք կամ սառը թրջոցներ, ուլտրաձայն, մերսում, կենսաբանական հետադարձ կապ, էլեկտրամկանային խթանում,

-         առաջարկում է հատուկ վարժություններ առանձին մկանախմբերի համար և/կամ օգտագործում է ողջ մարմնի մկանային ուժը շարժումների կոորդինացիան լավացնելու համար:

Բարձրագույն կրթություն համապատասխան որակավորմամբ

Էրգոթերապիստ

1

Գնահատում, սովորեցնում և/կամ կատարելագործում է երեխայի հմտությունները ինքնասպասարկման ոլորտում (հագնվել, ուտել, լվացվել և այլն)` նպաստելով նրա անկախությանը.

-         առօրյա գործունեության ընթացքում խորհուրդ է տալիս և սովորեցնում վարժ ձևով օգտվել օժանդակ հարմարանքների,:

-         սովորեցնում է տնային տնտեսությունը վարելու հմտություններին և որոշում է, թե երեխան ինչ բարդության գործունեության կարող է մասնակցել,

-         սովորեցնում է երեխային, թե ինչպես պահպանել էներգիան` տվյալ աշխատանքը դյուրին կատարելու համար մշակում է պարզ եղանակներ,

-         ուսումնասիրում է երեխայի աշխատանքային հմտությունները,

-         կատարելագործում է երեխայի հաղորդակցման հմտությունները, օրինակ` կարդալու, գրելու, հեռախոսից օգտվելու,

-         զննում և գնահատում է, թե որ մկանները/մկանախմբերը պետք է ուժեղացնել և կոորդինացնել, որպեսզի երեխան ի վիճակի լինի իրագործելու առօրյա  հմտությունները,

-         սովորեցնում է երեխային հարմարվել և օգտագործել իր հնարավորությունները մասնագիտական և լրացուցիչ (հոբբի) հետաքրքրությունների ասպարեզում:

Բարձրագույն կրթություն էրգոթերապիստի մասնագիտությամբ

Մասնագետ

Քանակը

Գործառույթներ

Որակավորում

Հատուկ մանկավարժ

1

Աշխատելու է ներական 5 խմբերում ընդգրկված ԿԱՊԿՈՒ  երեխաների հետ

Բարձրագույն մանկավարժական կրթություն,

-         Գնահատում է երեխայի ուսուցման և ինքնասպասարկման կարողությունները, տարբեր հետաքրքրություններին մասնակցելու չափը, իմացական զարգացման աստիճանը,

-         գնահատում է երեխայի ֆիզիկական սահմանափակումները և/կամ հնարավորությունները:

-         կենտրոնանում է երեխայի հիմնական կարիքների վրա,

-         աշխատում է երեխայի ուշադրության կենտրոնացումը լավացնելու վրա,

-         զարգացնում է երեխայի սոցիալական հմտությունները և նրա մոտ ձևավորում հասարակության լիարժեք անդամ դառնալու շարժառիթների ամբողջությունը (մոտիվացիա),

-         օգնում է երեխային առօրյա կյանքում և շրջապատում լինել հնարավորինս անկախ,

-         կազմում է երեխայի հետ աշխատելու անհատական պլան, որը հարմարեցվում է նրա կարիքներին` ընդգրկելով նաև ընտանիքը:

Հատուկ մանկավարժի օգնական/դաստիարակի օգնական 

5

Աշխատելու է ներառական 5 խմբերում՝ օգնելով դաստիարակին ԿԱՊԿՈՒ  երեխաների խնամքի և զարգացման հարցերով 

Միջին մասնագիտական կրթություն 

Հոգեբան   

1 (0,5 դրույքաչափ)

Աշխատելու է ներառական 5 խմբերում ԿԱՊԿՈՒ երեխաների հետ   

Երեխայի թեստավորում և հետևյալ հարցերի պարզաբանում` ներառյալ խնդրի լուծման հմտություններ, անձնական հատկություններ, հոգեբանական վիճակներ, հիշողություն, ընկալում.

-         թեստերի արդյունքների վերլուծություն և ներառում բուժման և խնամքի պլանի մեջ,

-         երեխայի սոցիալական ակտիվության և վարքագծի վերաբերյալ հատուկ ծրագրի կազմում,

-         երեխայի և նրա ընտանիքի վրա հաշմանդամության հոգեբանական ազդեցության գնահատում,

-         երեխային և ընտանիքի անդամներին խորհուրդ է տալիս հարմարվել և հաղթահարել հիվանդության/ հապաղումների հետ կապված խնդիրներ,

-         նպաստում է երեխայի ինքնավստահության աճին,

-         անհրաժեշտության դեպքում ցուցաբերում է մասնագիտացված հոգեբանական օգնություն երեխայի  ընտանիքի անդամներին

Բարձրագույն կրթություն հոգեբանի մասնագիտությամբ

Լոգոպեդ

(0,5 դրույքաչափ)