<Թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ>-ում աշխատատեղերի մասին

21.05.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  Գավառի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետարանի ենթակայությամբ  <Թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ>-ի աշխատանքների մեկնարկման նպատակով կատարվում է ընդունելություն՝ ներառական խմբի հետևյալ աշխատատեղերի համար.

  1. Հատուկ մանկավարժ
  2. Հատուկ մանկավարժի օգնական
  3. Լոգոպեդ
  4. Ֆիզիկական թերապիստ՝ կինիզիոթերապիստ
  5. Էրգոթերապիստ
  6. Հոգեբան

Թվարկված աշխատատեղերում աշխատելու համար պետք է ունենալ համապատասխան կրթություն, որակավորոմ և աշխատանքային փորձ:

Աշխատակիցների ընդհանուր աշխատանքային նկարագրին կարող եք ծանոթանալ Գավառի քաղաքապետարանի պաշտոնական կայք-էջից՝ gavariqaghaqapetaran.am հասցեով:

Աշխատակիցները կընտրվեն հարցազրույցների միջոցով: Հարցազրույցը կանցկացնեն ոլորտային համապատասխան մասնագետները:

Պահանջվող պաստաթղթերը կարող եք ներկայացնել /նշված են աշխատանքային նկարագրում/ Գավառի քաղաքապետարան, սույն թվականի մայիսի 22-ից, աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանին, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00- 18:00-ը: