Բիզնես սկսելու և զարգացնելու բացառիկ հնարավորություն

18.05.2018

                  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ջինիշյան»  հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում (բացառությամբ Գյումրի և Վանաձոր քաղաքների)` բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում` մեծապես խրախուսելով կանանց և աղջիկների մասնակցությունը: 
Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն. 
  • ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
  • նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
  • գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:
Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 47 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը սույն ծրագրի շրջանակում մշակել է նոր մոտեցումներ և մեխանիզմներ՝ երիտասարդ ձեռներեցներին երկարատև համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով: 
Հետևաբար, հաշվի առնելով նոր մոտեցումները, սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից` 
ՓՈՒԼ 1.  Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են  բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին: 
ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:
ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը: 
ՓՈՒԼ 4.  Բարձր գնահատված իրատեսական և նորարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր: 
ՓՈՒԼ 5.  Վարկ ստացած երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի)  տեխնիկական աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:    
 
Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի /ՋՀՀ/ վեբ կայքը www.jinishian.org կամ զանգահարել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ կամ ՋՀՀ մարզային գրասենյակներ. 
  • Մարզ Լոռի, կոնտակտային անձ` Լիլիթ Մելիքսեթյան /Վորլդ Վիժն/, հեռ. 095 005415, lilit_meliksetyan@wvi.org
  • Մարզ Լոռի, կոնտակտային անձ՝ Լիլիթ Սինդոյան /ՋՀՀ/, հեռ. 077 297456, lilit-sind@mail.ru
  • Մարզ Լոռի, կոնտակտային անձ՝ Մելինե Վարդանյան /ՋՀՀ/, հեռ. 043 080629, 90m.vardanyan@gmail.com
  • ք.Վարդենիս, կոնտակտային անձ՝ Էվրիկ Ղազարյան/Վորլդ Վիժն/, հեռ. 093 096 096,  evrik_ghazaryan@wvi.org
  • ք.Ճամբարակ, կոնտակտային անձ՝ Ալեքսանդր Քեշիշյան /Վորլդ Վիժն/, հեռ. 095 005 472,  aleksandr_keshishyan@wvi.org
  • ք. Գավառ, կոնտակտային անձ` Աստղիկ Հովեյան /Վորլդ Վիժն/, հեռ. 095 005443, astghik_hoveyan@wvi.org
  • ք. Գավառ, կոնտակտային անձ՝ Վարդան Գարեյան /ՋՀՀ/, հեռ. 094 260790, vgareyan@mail.ru
  • Մարզ Շիրակ, կոնտակտային անձ`Արշակ Տերյան /Վորլդ Վիժն/, հեռ. 095 005 841, arshak_teryan@wvi.org
  • Մարզ Շիրակ, կոնտակտային անձ՝ Հասմիկ Հակոբյան /ՋՀՀ/, հեռ. 099 790187, hasmik.hakobyann@gmail.com
Լրացված դիմումներն ուղարկել վերոնշյալ էլեկտրոնային հասցեներից մեկով՝ կախված Ձեր բնակության վայրից:
 
Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 31-ը
Մանարասները՝ նշված հղման մեջ՝ http://www.jinishian.org/announcement-yba